Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Ռուսաստան եւ Շվեյցարիա

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Ռուսաստան եւ Շվեյցարիա

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումը ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ժնեւ` մասնակցելու Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Շաքե Իսայանը եւ Շուշան Սարդարյանը:

Շվեյցարիա այցի ընթացքում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում