ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հայտարարությանը միացել է ևս երկու պատգամավոր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը սատարող հայտարարությանը միացել է ևս երկու պատգամավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության տակ ստորագրել են նաև Ֆելիքս Ցոլակյանի թափուր մանդատը ստացած Մարտուն Գրիգորյանը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը:

Այսպիսով` հայտարարությանը միացած պատգամավորների թիվը հասավ 18-ի: Ավելի վաղ հայտարարության տակ ստորագրել էին հետևյալ պատգամավորները.

Աշոտ Արսենյան

Ալիկ Սարգսյան

Արտակ Սարգսյան

Արման Սահակյան

Տաճատ Վարդապետյան

Հակոբ Գառնիկի Հակոբյան

Շիրակ Թորոսյան

Կնյազ Հասանով

Արսեն Միխայլով

Հարություն Կարապողոսյան

Սամվել Ալեքսանյան

Նահապետ Գեւորգյան

Արայիկ Գրիգորյան

Իշխան Զաքարյան

Ավետ Սարգսյան

Ռաֆիկ Գրիգորյան:

Հայտարարությունն ունի հետևյալ բովանդակությունը.

հայտարարության մեջ ասված է.

«Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը:

Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի եւ գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:

Հայերեն English Русский

Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին

Հոկտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել

Թուրքիայի և Եմենի արտգործնախարարները կքննարկեն հակամարտության կարգավորումն ու նավագնացության անվտանգությունը

Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտնել է, թե ինչ թեմաներ է Փեզեշքիանը քննարկելու Պուտինի հետ

Վարչապետը կարևորել է ծնողներին կրթական ծախսերի փոխհատուցման հնարավորության մասին իրազեկելը

Վարչապետը ներկայացրել է Աջափնյակում բնակիչների համաձայնությամբ նոր թաղամաս կառուցելու գաղափարը

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը