Քաղաքականություն

ՀՀԿ խմբակցության ևս երկու պատգամավոր միացել է ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու ստորագրահավաքին

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ խմբակցության ևս երկու պատգամավոր միացել է ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու ստորագրահավաքին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ևս երկու պատգամավոր միացել է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը սատարող հայտարարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության տակ ստորագրել են պատգամավորներ Ռաֆիկ Գրիգորյանը և Ավետ Սարգսյանը:

Մինչ այդ հայտարարության տակ ստորագրել էին հետևյալ պատգամավորները.

Աշոտ Արսենյան

Ալիկ Սարգսյան

Արտակ Սարգսյան

Արման Սահակյան

Տաճատ Վարդապետյան

Հակոբ Հակոբյան

Շիրակ Թորոսյան

Կնյազ Հասանով

Արսեն Միխայլով

Հարություն Կարապողոսյան

Սամվել Ալեքսանյան

Նահապետ Գեւորգյան

Արայիկ Գրիգորյան

Իշխան Զաքարյան:

Հայտարարությունն ունի հետևյալ բովանդակությունը.

«Պաշտպանում ենք 2018թ. դեկտեմբերին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում