Ադրբեջանին զենք վաճառելու փաստը մտահոգիչ է եւ անընդունելի. Էդուարդ Շարմազանովը՝ Սլովակիայի խորհրդարանի նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, կարեւորել փոխայցերի ակտիվացումը, համագործակցությունը բարեկամական խմբերի մակարդակում:

ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Սլովակիայի խորհրդարանում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար:

Կողմերը քննարկել են միջխորհրդարանական կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցված աշխատանքի արդյունավետությանը վերաբերող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Սլովակիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը:

Անդրադարձ է կատարվել անվտանգության խնդիրներին: Էդուարդ Շարմազանովն իր մտահոգությունն է հայտնել սլովակյան «MSM Martin» ընկերության կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի կապակցությամբ՝ այն համարելով մտահոգիչ եւ անընդունելի:

«Այդ պետությունը զենքը կիրառում է Արցախի խաղաղ բնակիչների դեմ»,-ընդգծել է խորհրդարանի փոխխոսնակը:

Կողմերը կարեւորել են բոլոր հակամարտությունների, այդ թվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը