Քաղաքականությունը շուտասելուկ չէ. Վարդապետյանն արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն միանալու որոշումը կայացրել է առանց շտապելու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հայտարարության տակ ստորագրելու որոշումը կայացրել է առանց շտապելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորն ընդգծեց, որ համաձայն է, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանան դեկտեմբերին: «Դա համընկնում է իմ քաղաքական դիրքորոշման հետ»,- ասաց Վարդապետյանը:

Հարցին՝ ինչպես կայացրեց նման որոշում, քանի որ մինչ այդ ՀՀԿ խմբակցության պատգամավորները դեմ էին արտահայտվում արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, Տաճատ Վարդապետյանը պատասխանեց. «Ես այդ հարցին մի փոքր հումորով պատասխանեմ՝ առանց շտապելու կայացրեցի այդ որոշումը: Ես կարծում եմ, որ քաղաքականությունը շուտասելուկ չէ, և ես այդ որոշումը հիմա հաստատում եմ»:

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել:

Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ պատգամավորները.

Աշոտ Արսենյան

Ալիկ Սարգսյան

Արտակ Սարգսյան

Արման Սահակյան

Տաճատ Վարդապետյան

Հակոբ Գառնիկի Հակոբյան

Շիրակ Թորոսյան

Կնյազ Հասանով

Արսեն Միխայլով

Հարություն Կարապողոսյան

Սամվել Ալեքսանյան

Նահապետ Գեւորգյան

Արայիկ Գրիգորյան

Իշխան Զաքարյան:

Հայերեն English Русский

Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին

Հոկտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել

Թուրքիայի և Եմենի արտգործնախարարները կքննարկեն հակամարտության կարգավորումն ու նավագնացության անվտանգությունը

Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտնել է, թե ինչ թեմաներ է Փեզեշքիանը քննարկելու Պուտինի հետ

Վարչապետը կարևորել է ծնողներին կրթական ծախսերի փոխհատուցման հնարավորության մասին իրազեկելը

Վարչապետը ներկայացրել է Աջափնյակում բնակիչների համաձայնությամբ նոր թաղամաս կառուցելու գաղափարը

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը