«Վենոմը» վարձույթի առաջատար է դարձել ԱՄՆ-ում եւ Կանադայում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարդ մարդու վերաբերյալ պատկերապատումների երկրորդական գործող անձի մասին «Վենոմ» ֆիլմը անցյալ հանգստյան օրերին Միացյալ Նահանգներում գլխավորել Է ամենահասութաբեր ֆիլմերի ցանկը, չնայած քննադատների բացասական կարծիքներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
BoxOfficeMojo կայքի տվյալներով՝ կինոնկարը հավաքել Է 80 միլիոն դոլար ԱՄՆ-ում եւ Կանադայում եւ 209 միլիոն դոլար՝ ամբողջ աշխարհում՝ այդպիսով դառնալով ամենահաջող հոկտեմբերյան դեբյուտը պատմության մեջ: Ֆիլմի բյուջեն գնահատվում Է 100 միլիոն դոլար: Ըստ որում քննդատների շրջանում ֆիլմի վարկանիշն՝ ըստ RottenTomatoes հեղինակավոր կայքի վարկածի, կազմում Է ընդամենը 31 տոկոս: Քննադատները նշում են թույլ սյուժեն, ժանրային անմիատարրությունը եւ վատ հատուկ Էֆեկտները, թեեւ խոստովանում Էլ են ֆիլմում առկա հումորը եւ գովում են գլխավոր դերակատար Թոմ Հարդիի խաղը:
Անցյալ հանգստյան օրերին առեւտրային տեսակետից ամենահաջող ֆիլմերի ցուցակի երկրորդ տեղում Է «Աստղ ծնվեց» երաժշտական մելոդրաման՝ Բրեդլի Քուպերի եւ Լեդի Գագայի մասնակցությամբ (42,6 միլիոն դոլար), երրորդ տեղում Է «Սմոլֆուտ» մուլտֆիլմը (14,9 միլիոն դոլար), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: