Խորհրդարանական ուժերի միջև կոնսենսուսի պարագայում ՀՅԴ-ն դեմ չի լինի դեկտեմբերին ընտրությունների անցկացմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը խորհրդարանական մնացած ուժերի միջև կոնսենսուսի դեպքում դեմ չի լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանը:

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո: Պետք է լինի նաև ոստիկանության ենթակայության փոփոխություն, ոստիկանությունը պետք է լինի կառավարության ենթակայության տակ: Ընտրությունները կարող են լինել լեգիտիմ, բայց պակաս կարևոր չէ ընտրությունների նկատմամբ հանրային ընդհանուր վստահության ձևավորումը, դրա համար բոլոր խմբակցությունների համար պետք է ապահովել հավասար մրցակցային պայմաններ: Եթե այդ բոլոր կետերը կատարվեն, եթե դրանք ամփոփվեն դեկտեմբերին, ընտրությունները թող լինեն դեկտեմբերին, թե հունվարին, թող լինեն հունվարին: Եթե բոլոր քաղաքական ուժերը որոշեն, որ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին, ՀՅԴ-ն չի խոչընդոտի»,-ասաց Սեյրանյանը:

Սեյրանյանը վստահեցրեց` այդ դեպքում իրենք հավատարիմ են մնում իրենց խոստմանը և չեն առաջադրի վարչապետի թեկնածու:

Հարցին` եթե իրենց նշած կետերը չապահովվեն, նորից վարչապետի թեկնածու չեն առաջադրի, Սեյրանյանը պատասխանեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տարբերակն արդեն կա կառավարությունում, և տրամաբանական է, որ կլինեն քննարկումներ: «Եթե ճանապարհային քարտեզը չլինի, բայց բանակցությունների արդյունքում բոլոր ուժերը հանգեն նրան, որ առանց դրա էլ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին, մենք կհամաձայնենք»,-նշեց Սեյրանյանը:

Նա ասաց` եթե նույնիսկ մի կողմ դրվի ընտրությունների մասին նոր օրենքը, սակայն ընդհանուր կոնսեսուսի արդյունքում քաղաքական ուժերը հագեն նրան, որ ընտրությունները պետք է անցկացվեն կոնկրետ այսինչ օրը, ՀՅԴ-ն չի խոչընդոտելու: Անդրադառնալով վարչապետի թեկնածու չառաջադրելու Նիկոլ Փաշինյանի առաջարկած հուշագրի ստորագրմանը` Սեյրանյանը նշեց` եթե քաղաքական ուժերը հանգեն նրան, որ հուշագրի ստորագրումը ճիշտ է, իրենք էլ կհամաձայնեն: «Եթե հուշագիրը բաղկացած լինի մեկ կետից, դա չի լինի հուշագիր: Այն պետք է լինի բովանդակային»,-նշեց նա:

Սեյրանյանը նշեց նաև` ինքը հարգում է ժողովրդի մի մասի տեսակետը, սակայն դա չի պրոյեկտում բոլորի վրա: Եթե ժողովուրդը կարծում է, որ բոլոր դժբախտությունների պատճառը խորհրդարանական ընտրությունների չանցկացումն է, ապա իրենք համաձայն ենք, որ դա լինի հենց վաղը:

Հայերեն English

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան