Միջազգային

Մոնրեալում հազարավոր մարդիկ են բողոքի ակցիայի դուրս եկել կրոնական հագուստի արգելքի դեմ. CBC

2 րոպեի ընթերցում

Մոնրեալում հազարավոր մարդիկ են բողոքի ակցիայի դուրս եկել կրոնական հագուստի արգելքի դեմ. CBC

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնրեալում մի քանի հազար մարդ Է դուրս եկել բողոքի ակցիայի՝ պետական ծառայողների կողմից աշխատավայրում հագուստի բոլոր կրոնական ատրիբուտներ կրելու արգելքի մասին օրենք ընդունելու Քվեբեկի նահանգի իշխանությունների պլանների դեմ: Հոկտեմբերի 7-ին այս մասին հայտնել Է CBC հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ակցիան տեղի Է ունեցել Քվեբեկի այդ խոշորագույն քաղաքի կենտրոնական մասում եւ ավարտվել Է առանց պատահարների: Դրա մասնակիցները նահանգի կառավարության այդ նախաձեռնությունը համարում են ռասիզմի դրսեւորում եւ իրենց իրավունքներն ու ազատությունները խախտելու փորձ: Շատերը բողոքի Էին եկել հիջաբներով եւ կրոնական այլ հագուստներով, որոնք փակում են գլուխը կամ դեմքը: «Հիջաբն իմ մի մասն Է, եւ ես կարծում եմ, որ իշխանությունները չպետք Է մարդկանց ճնշեն նրանց հագուստի համար»,- հեռուստաալիքին հայտարարել Է ցույցի մասնակից կանանցից մեկը:

Հոկտեմբերի 1-ին Քվեբեկում կայացած ընտրություններում հաղթանակ Է տարել «Կոալիցիա հանուն Քվեբեկի ապագայի» (ԿՀՔԱ) աջ կենտրոնամետ կուսակցությունը: Կուսակցության առաջնորդ եւ տարածաշրջանի նոր վարչապետ Ֆրանսուա Լեգոն արդեն հայտարարել Է, որ ԿՀՔԱ-ն մտադիր Է ընդունել օրենք պետական ծառայողների, այդ թվում՝ ոստիկանների, ուսուցիչների եւ դատավորների կողմից աշխատավայրում հագուստի բոլոր կրոնական ատրիբուտները կրելու արգելքի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում