Մշակույթ

Ռեմբոն հինգերորդ ֆիլմում կնմանվի կովբոյի

2 րոպեի ընթերցում

Ռեմբոն հինգերորդ ֆիլմում կնմանվի կովբոյի

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թվով հինգերորդ ֆիլմում Վիետնամի պատերազմի վետերան Ջոն Ռեմբոն նման կլինի դասական վեստեռնի հերոսի: Այս մասին Է վկայում Սիլվեստր Ստալոնեի լուսանկարն այդ գործող անձի կերպարով, որը հոկտեմբերի լույս 3-ի գիշերը զետեղվել Է հոլիվուդյան դերասանի Instagram-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարում Ստալոնեն կանգնած Է կովբոյական շապիկով, անդրավարտիքով, լայնեզր գլխարկով եւ ձեռնոցներով, որոնցից օգտվում են ձիավարժները: «Այսօր գիշեր մենք կսկսենք նկարահանումները»,- գրել Է դերասանը լուսանակարի տակ: Փոքր-ինչ ուշ դերասանը զետեղել Է եւս մեկ լուսանկար, որտեղ նա լիակատար կովբոյական հանդերձանքով ձի Է հեծել՝ դատելով ըստ ամենայնի, ինչ-որ տեղ անտառում:

View this post on Instagram

Tonight we start filming…!

A post shared by Sly Stallone (@officialslystallone) on Oct 2, 2018 at 10:01am PDT

View this post on Instagram

... Comes a Horseman Wild and Free. @rambomovie #rambo5

A post shared by Sly Stallone (@officialslystallone) on Oct 2, 2018 at 11:36am PDT

Նոր ժապավենը կլինի կինոհերոսապատումի թվով հինգերորդ մասը: «Ռեմբո. Առաջին արյունը» (First Blood) առաջին ֆիլմը նկարահանվել Է 1982 թվականին: Ռեժիսոր Թեդ Քոթչեֆի կինոժապավենը՝ 15 միլիոն դոլար բյուջեով, համաշխարհային վարձույթում ավելի քան 125,2 միլիոն դոլար Է հավաքել:

Սիլվեստր Ստալոնեն, որը 1946 թվականին ծնվել Է Նյու Յորքում՝ սիցիլիացի ներգաղթյալի ընտանիքում, իր ստեղծագործական կարիերիայի ընթացքում նկարահանվել Է ավելի քան 50 ֆիլմերում: Ամենից շատ նա հայտնի Է «Ռոքի»(Rocky) եւ «Ռեմբո» (Rambo) կինոհերոսապատումների դերերով: 1984 թվականին բացվել Է դերասանի անվանական աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում