Disney-ը կնկարահանի «Լիլոն եւ Սթիչը» մուլտֆիլմի կինոտարբերակը. The Hollywood Reporter
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Disney կինոստուդիան կնկարահանի «Լիլոն եւ Սթիչը» մուլտֆիլմի (2002 թ.) կինոտարբերակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hollywood Reporter հանդեսը: Հրատարակության տվյալներով՝ կինոնկարում կօգտագործվեն ինչպես կենդանի նկարահանումներ, այնպես Էլ համակարգչային գրաֆիկա: Նախագծի սցենարիստը կդառնա Մայք վան Ուայեսը, որպես կինոնկարի պրոդյուսերներ հանդես կգան Դեն Լինը եւ Ջոնաթան Էյրիխը, որոնք նաեւ աշխատել են «Ալադին» մուլտֆիլմի (2019 թ.) կինոտարբերակի վրա:
Ներկայում հայտնի չԷ՝ ֆիլմը կհայտնվի արդյոք մեծ Էկրաններին, թե կդառնա ընկերության սեփական սթրիմինգ-ծառայության նախագծերից մեկը, որի գործարկումը նշանակված Է հաջորդ տարի: «Լիլոն եւ Սթիչը» մուլտֆիլմը պատմում Է Հավայան կղզիներում ապրող Լիլո անունով փոքրիկ աղջկա եւ Սթիչ անունով այլմոլորակայինի արկածների մասին:
Վերջին տարիներին Disney-ը կանոնավոր կերպով թողարկում Է իր դասական մուլտֆիլմերի խաղարկային ռեմեյքները: 2016 թվականին թողարկվել Էր «Ջունգլիների գիրքը» ֆիլմը, որն «Օսկար» մրցանակ նվաճեց լավագույն վիզուալ Էֆեկտների համար:
«Գեղեցկուհին եւ հրեշը» անցյալ տարվա ժապավենը վարձույթում հավաքել Է 1,2 մլրդ դոլար՝ դառնալով ամենահասութաբեր խաղարկային մյուզիքլը: Ստուդիան նաեւ հայտարարել Է «Առյուծ արքայի» (2019 թ.), «Դամբո»-ի (2019 թ.) եւ «Ալադին»-ի (2019 թ.) նկարահանումների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: