Միջազգային

Ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը. աղբյուր

1 րոպեի ընթերցում

Ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը. աղբյուր

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Կոստրոմայի մարզում AS-350 ուղղաթիռի կործանման հետեւանքով, նախնական տվյալներով՝ զոհվել Է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է արտակարգ ծառայությունների մի աղբյուր:

«Նախնական տեղեկատվության համաձայն՝ Կարապետյանը գտնվում Էր կործանված ուղղաթիռում»,-ասել Է նա:

Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ Կարապետյանն արձակուրդում Էր: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում ՏԱՍՍ-ն առայժմ չունի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում