Ինովացիա

Աշխարհի խոշորագույն ռադիոհեռադիտակը Հարավային Աֆրիկայից սկսել Է այլմոլորակայինների որոնումները

2 րոպեի ընթերցում

Աշխարհի խոշորագույն ռադիոհեռադիտակը Հարավային Աֆրիկայից սկսել Է այլմոլորակայինների որոնումները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: MeerKAT ռադիոաստղադիտարանը, որի կառուցումը Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) պաշտոնապես ավարտվել Է այս ամռանը, միացել Է Breakthrough Listen նախագծին եւ սկսել այլմոլորակայինների այն հնարավոր ազդանշանների որոնումների դիտարկումները, որոնք գալիս են մեր Գալակտիկայի միլիոնավոր աստղերից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«MeerKAT-ի հետ համագործակցությունն զգալիորեն կընդլայնի Breakthrough Listen-ի հնարավորությունները: Այժմ մեր նախագիծը հասել Է իրապես գլոբալ մակարդակի»,-հայտարարել Է ռուս միլիարդատեր եւ Breakthrough Listen-ի հիմնադիրներից մեկը՝ Յուրի Միլները, որի խոսքը մեջբերում Է նախագծի մամուլի ծառայությունը: 2015 թվականի հուլիսի վերջին Միլները եւ բրիտանացի հանգուցյալ տիեզերագետ Սթիվեն Հոքինգը գործարկել են Breakthrough Listen-ի նախաձեռնությունը:

Դրա շրջանակներում Միլները 100 մլն դոլար Է հատկացրել հաջակցություն արտերկրային քաղաքակրթությունների որոնման նախագծի, որը կառուցվել Է SETI-ի մշակումների բազայի վրա: Վերջին երեք տարվա ընթացքում Breakthrough Listen-ի գինականներն ու ինժեներներն այլմոլորակային կյանք փնտրելու համար իրենց կողմից մշակված սարքեր են տեղադրել GBT ամերիկյան հեռադիտակի, Փարքսի աստղադիտարանում դրա ավստրալական «զարմիկի» վրա, ինչպես նաեւ ապահովել են աշխարհի խոշորագույն ռադիոհեռադիտակի՝ FAST-ի գիտական խմբի աջակցությունը, որը երկու տարի առաջ կառուցվել Է Չինաստանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում