ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու հարցը կարող է քննարկել, եթե արտահերթ ընտրությունները լինեն մայիսին. Աշոտյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետին առաջարկել է ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացնել մայիսին, որի դեպքում կարող է քննարկվել նաև իրենց կողմից վարչապետի թեկնածու չառաջադրելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ամենատարածված փոխզիջումային տարբերակը, որն առաջարկվել է վարչապետին, եղել է այն, որ եկեք ընտրությունները հետաձգենք մինչև մայիս, հասցնենք բարեփոխել ԸՕ-ն, ընդունենք Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն այդ օրենսգրքի հետ կապված, թողնենք մյուս կուսակցություններն էլ պատրաստվեն ընտրություններին, հանդարտեցնենք իրավիճակն ու գնանք ընտրությունների։ Այդ դեպքում վարչապետի թեկնածու չառաջադրելու հարցը կարող էր լինել մեր առաջարկած փաթեթի մաս»,- նշեց Աշոտյանը։

Նրա խոսքով՝ վարչապետն ամբողջ ընթացքում լսել է իրեն ուղղված առաջարկները, սակայն որևէ պայմանավորվածություն չի եղել։

«Չի կարող լինեն պայմանավորվածություն՝ իրազեկում ձևաչափի պարագայում։ Իրազեկում ֆորմատը, որն առաջարկեց վարչապետը, ենթադրում է տեղեկության փոխանցում, իրազեկվածության մակարդակի բարձրացում։ Վարչապետը նշեց, որ պատրաստ է խոսել ամեն ինչի մասին, բացի դեկտեմբերից»,- ասաց Արմեն Աշոտյանը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունը ՀՀԿ հրավերով հոկտեմբերի 2-ին ժամը 19:30 –ի հրավիրված արտահերթ նիստում ընդունվեց 67 կողմ ձայնով: Կողմ էին քվեարկել պատգամավոր ՀՀԿ-ից, Ծառուկյան դաշինքից և ՀՅԴ-ից: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք անցկացրեց Բաղրամյան պողոտայում, հետո գնաց ԱԺ և բանակցեց խմբակցությունների հետ:

Ընդունված փոփոխությամբ, եթե ԱԺ պատգամավորների համար խոչընդոտող հանգամանքներ լինեն նիստին մասնակցելու համար, ապա ԱԺ նախագահը կարող է նիստը հետաձգել : Ելք-ը դեմ էր արտահատվել դրան՝ ասելով, որբ դա խորհրդարանը ցրելը կանխելու փորձ է:

Հայերեն English Русский

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան