Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Արմեն Սարգսյանը ժողովրդի դեմ որևէ քայլ չի անի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: «Նա ժողովրդի դեմ որևէ քայլ չի անի: Արմեն Սարգսյանը հանրապետությունում չէ՝ Նյու Յորքում է, կգա մասնակցելու Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողություններին: Կխոսենք միմյանց հետ, նաև կարծում եմ, որ նա ցանկություն կունենա հանդիպել քաղաքական ուժերի հետ՝ քննարկել իրավիճակը»,- «Արմենպրես»-ի փոխայնցմամբ, Ազգային ժողովի բակում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը:

Միաժամանակ, վարչապետն ասաց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի համատեսքտում գործընկերների հետ կքննարկի իրավիճակը: «Առաջիկա օրերին, այդ հարմար օրը, որը խելամիտ կլինի ընթացիկ պլանները չխաթարելու առումով, հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից, մնալով վարչապետի պաշտոնակատար: Այս ընթացքում կփորձեմ նշանակել նոր նախարարներ, մարզպետներ»,- ասաց ՀՀ վարչապետը:

Միաժամանակ, գործադիրի ղեկավարը նշեց, որ նպատակահարմար է համարում ընտրությունների անցկացման շուրջ ստորագրել հուշագիր, քանի նոր «մարդիկ նրանց բանավոր հավաստիացումներին հնարավոր է չվստահեն»:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հոկտեմբերի 2-ի երեկոյան հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետը նշել էր, որ ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել և պատրաստվում է կողմ քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել: Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ինչից հետո վարչապետը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին կոչ արեց չստորագրել ընդունված օրինագիծը:

Հայերեն English Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան