Նիկոլ Փաշինյանն ուղևորվում է ԱԺ՝ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայից ուղևորվում է Ազգային ժողովի շենք՝ պատգամավորների և քաղաքական ուժերի հետ ստեղծված իրավիճակը հաղթահարելու շուրջ բանակցություններ վարելու համար: Այդ մասին վարչապետը նշեց հանրահավաքի ժամանակ:

«Ես այժմ Դեմիրճյան փողոցով կգնամ Ազգային ժողով, այդ ընթացքում տեղի չի ունենա ոչ մի այլ բան, ոչ մի թուփ, ոչ մի ավտոմեքենա, ոչ մի ծառ, ավտոմեքենա չի վնասվի: Ես կգնամ, մուտք կգործեմ ԱԺ տարածք, որպեսզի բանակցեմ նաև այնտեղ գտնվող պատգամավորների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ դա կանի սիրո և համերաշխության կարգախոսի ներքո:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հոկտեմբերի 2-ի երեկոյան հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետը նշել էր, որ ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել և պատրաստվում է կողմ քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել: Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հայերեն English Français Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ