Ազնավուր անունով աստղը չի մարելու. Մխիթար Հայրապետյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, Մխիթար Հայրապետյանը իր «Ֆեյսբուք»-ի էջում կատարել է հետևյալ գրառումը. «Այսօր միլիոնավոր մարդկանց պես ես էլ կարդացի համաշխարհային մամուլը վայրկենապես հեղեղած մի լուր, որը սկզբում պարզապես անհավատալի թվաց, հետո խորը տխրությամբ կտրեցիրականությունից ու տարավ աշխարհի ամենագեղեցիկ ու ներդաշնակ երաժշտության աշխարհը, ազնավուրյան աշխարհը:

Դեռևս օրեր առաջ մենք բոլորս պարզապես երազում էինք այն մասին, որ լեգենդը կայցելի Հայաստան ու կտեսնի նորովի ծաղկող, վերափոխված իր հայրենիքը, որի մասին այդքան երազում էր: Դեռևս օրեր առաջ քայլելով Ազնավուրի անվան հրապարակում՝ մենք զգում էինք ազնավուրյան շունչն ավելի քան երբեք, մենք զգում էինք, որ դարձյալ մեկ օր հայաստանյան բեմերից մեկում լսելու ենք «Քեզ համար, Հայաստա՛ն»-ը, «Նա»-ն, «Մայրիկ»-ը: Ի վերջո, մենք զգում էինք ու վստահ էինք, որ Ազնավուր անունով աստղը չի մարելու, որ Ոսկե դարի վերջին կենդանի լեգենդը նորից երգելու է «խուլ» սիրո ու մարդկային հոգու մասին:

Աշխարհահռչակ շանսոնյեն հայկական մեծ զգայուն սրտով, եզակի խարիզմայով ու անկրկնելի տաղանդով մշտապես կուղեկցի մեզ ու կպատմի հանճարեղ լինելու, թեթև ապրելու ու միշտ ժպտալու իր առեղծվածը:»

Հայերեն

Ֆինլանդիան միացել է միջուկային զսպման Ֆրանսիայի նախաձեռնությանը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Չինաստանը հերքել է ԱՄՆ-ի ռազմակայանին հարվածելուց առաջ Իրանին արբանյակային լուսանկարներ տալու մասին լուրերը

Մակրոնը պետական ​​այցով կմեկնի Իսպանիա

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի «Խալիդ արքա» ավիաբազան թիրախավորելու մասին

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը

Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ

ԱԺ-ն քննարկում է Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ ձևավորելու նախագիծը

ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձել է Հաջիևի հայտարարություններին

Կանադայի վարչապետն ակնկալում է էապես խորացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը