Հայաստանի 9 մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրումն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 9 մարզերում հոկտեմբերի 21-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններ: Սեպտեմբերի 30-ին թեկնածուների առաջադրումն ավարտվել է: «Արմենպրես»-ը սպասվող ընտրությունների ու թեկնածուների վերաբերյալ որոշ մանրամասներ է առանձնացրել:

Հոկտեմբերի 21-ին կայանալիք ընտրությունները տեղի են ունենալու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 43 համայնքներում: Համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու մրցապայքարին մասնակցելու է 152 թեկնածու, որոնցից 16-ը ներկայացնում են Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, 3-ը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, 2-ական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետական և Բարգավաճ Հայաստան կուսակցություններից, 1 թեկնածու Լուսավոր Հայաստան կուսակցությունից, իսկ 128-ն անկուսակցական են: Համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար միայն 2 թեկնածու է առաջադրվել սեփական կուսակցության կողմից, մնացածն ինքնաառաջադրվել են:

Ամենաշատ թվով թեկնածուներն ունի Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) համայնքը: Այստեղ քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են 14 թեկնածու: Նրանց թվում է նաև համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:

Կոտայքի մարզի Հրազդան համայնքում քաղաքապետի 5 թեկնածու կա: Այստեղ ընտրություններին մասնակցելու համար ինքնաառաջադրվել է նաև ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ով նույնպես ՔՊ անդամ է:

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի համայնքապետի պաշտոնի համար պայքարին 4 թեկնածու է մասնակցելու: Նույնքան է նաև Սյունիքի մարզի Կապան համայնքում առաջադրված թեկնածուների թիվը:

Արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հոկտեմբերի 9-ին և կավարտվի հոկտեմբերի 19-ին: Հերթական ընտրությունների քարոզարշավը տեղի կունենա հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 19-ին:

Տվյալները վերցված են elections.am կայքից:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ