Սպորտ

Շախմատի Օլիմպիադայի առաջատարները 4 հավաքականներ են

1 րոպեի ընթերցում

Շախմատի Օլիմպիադայի առաջատարները 4 հավաքականներ են

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի առաջատարները 4-ն են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաթումիում ընթացող 43-րդ մրցաշարում 4 թիմեր` Ուկրաինան, Ադրբեջանը, Լեհաստանը և Չեխիան, ունեն 10-ական միավոր: 9-ական միավոր ունեն ԱՄՆ-ն, Իսրայելը և Գերմանիան: Հայաստանի թիմը և ևս 23 թիմ 8-ական միավոր ունեն:

Կանանց մրցաշարում ԱՄՆ թիմն է, որը ոչ մի պարտություն չունի և 10 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 9-ական միավոր ունեն Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի առաջին, Հայաստանի, Վրաստանի երկրորդ և Հնդկաստանի ընտրանիները:

Սեպտեմբերի 29-ի մրցաշարում հանգստյան օր է: Այն կվերսկսվի սեպտեմբերի 30-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում