Հասարակական

Մեր սրտերը ամուր և հուսալի ձեռքերում են. Արմեն Մուրադյանը սրտի համաշխարհային օրվա կապակցությամբ այցելել է սրտաբանական կենտրոն

1 րոպեի ընթերցում

Մեր սրտերը ամուր և հուսալի ձեռքերում են. Արմեն Մուրադյանը սրտի համաշխարհային օրվա կապակցությամբ այցելել է սրտաբանական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում սեպտեմբերի 29-ին նշում են սրտի համաշխարհային օրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն օրվա խորհրդով համալսարանի պրոֆեսորների հետ այցելել է Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն և շնորհավորելբժիշկներին, ովքեր ամեն օր փրկում են բազմաթիվ մարդկային սրտեր։ «90-ականներին այս կենտրոնի ստեղծումը փոխեց բժշկության զարգացումը Հայաստանում: Այստեղ են այն մարդիկ, ովքեր ստեղծել են բժշկության դարբնոցը:Շնորհակալություն այն մեծ աշխատանքի համար, որ տարիներ շարունակ իրականացրել եք»,-ասաց ռեկտորը:

Նա հավաստիացրեց, որ բժշկական համալսարանը պատրաստ է իր բոլոր հնարավորություններով նպաստել տարբեր ուղղությունների հեռանկրային զարգացումներին: «Մենք պատրաստ ենք կարճ ժամանաահատվածում հիմնադրել մեր բազաներն այստեղ: Մենք խորապես համոզված ենք, որ մեր սրտերը ամուր և հուսալի ձեռքերում են»,-հավելեց Մուրադյանը:

Բժիշկ Միքայել Ադամյանը շնորհակալություն հայտնեց բոլորին սրտի համաշխարհային օրը Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնում ներկա լինելու համար: Նորանշանակ տնօրենը խոստացավ, որ ներդնելու են բոլոր ուժերը, տարածաշրջանում նորից մրցունակ դիրք գրավելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում