Արա Բաբլոյանը մասնակցել է նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովի բացմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 28-ին Ռեդիսոն Բլյու հյուրանոցում մասնակցել է նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության արդի հիմնախնդիրներին նվիրված «BRAIN-2018» միջազգային գիտաժողովի բացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են ոլորտի պատասխանատուներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Գերմանիայից եւ Շվեյցարիայից:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանում մեծապես կարեւորվում են բժշկական բարձրագույն, ինչպես նաեւ հետբուհական շարունակական կրթության ասպարեզներում իրականացվելիք բարեփոխումները, որոնցով է պայմանավորվելու մեր երկրում նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության զարգացման ընթացքը:

ՀՀ ԱԺ ղեկավարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել միջոցառման նախաձեռնողներին` Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանին, պրոֆեսորներ Միքայել Մուրադօղլուին, Վիգեն Պապիկյանին, Բիայնա Սուխուդյանին եւ բոլոր մասնակիցներին, ովքեր ժամանել են Երեւան` ներկայացնելու իրենց փորձը, ինչպես նաեւ ծանոթանալու նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ասպարեզներում Հայաստանի բժիշկների ունեցած ձեռքբերումներին:

«Շնորհակալ եմ, որ ինձ պատիվ է ընձեռնվել գիտաժողովում հանդես գալու բացման խոսքով: Համոզված եմ, որ դա պայմանավորված է այն իրողությամբ, որ համահեղինակ եմ այն օրենքների մշակման եւ օրենսդրական փոփոխությունների կատարման, որոնք միտված են Հայաստանում բժիշկների մասնագիտական շարունակական զարգացման ապահովմանը: Կարծում եմ, որ այդ առումով այս գիտաժողովը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին»,-ընդգծել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը:

ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը մասնակիցներին մաղթել է արգասաբեր աշխատանք՝ հույս հայտնելով, որ բարձրակարգ մասնագետների մասնակցությամբ գումարվող եռօրյա միջազգային գիտաժողովը կծառայի իր նպատակին ու կդառնա շփման, համագործակցության, փորձի փոխանակման եւ տարբեր ծրագրերի նախագծման հարթակ:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ