Մոնսերատ Կաբալիեի ընտանիքը պատմել Է Բարսելոնայում հոսպիտալացված երգչուհու ինքնազգացողության մասին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն, որն արդեն ավելի քան մեկ շաբաթ բուժվում Է Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում, իրեն ավելի լավ Է զգում: Այդ մասին սեպտեմբերի 27-ին հայտնել Է Europa Press գործակալությունը՝ վկայակոչելով արտիստուհու եղբոր՝ Կառլոս Կաբալիեի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
85-ամյա երգչուհին Կատալոնիայի մայրաքաղաքի բուժհաստատություն Է տեղափոխվել լեղապարկի խնդրի պատճառով: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես Է իրեն զգում Կաբալիեն, նրա եղբայրը պատասխանել Է.«Ավելի լավ»: Իր հերթին երգչուհու զարմուհին պատմել Է, որ արտիստուհին ցանկանում Է շուտ տուն գնալ: Կաբալիեն համաշխարհային ճանաչում Է ստացել 1965 թվականին, երբ նա Քառնեգի-հոլլի բեմում ամերիկացի երգչուհի Մերիլին Հոռնին փոխարինեց Գայետանո Դոնիցետիի «Լուկրեցիա Բորջիա» օպերայում:
Ընդամենը երգչուհու երգացանկը ներառում Է 125-ից ավելի օպերային դերերգ: Կաբալիեն պարգեւատրվել Է Grammy մի քանի մրցանակով, այդ թվում՝ լավագույն վոկալային սոլոյի համար (1969 թ.): 1988 թվականին երգչուհին Queen ռոք-խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկյուրիի հետ թողարկել Է Barcelona համատեղ ալբոմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: