Քաղաքականություն

ՀՀԿ-ն հրավիրել է գործադիր մարմնի նիստ

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ն հրավիրել է գործադիր մարմնի նիստ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սեպտեմբերի 27-ին գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, նիստը վարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին, թե նիստի ընթացքում ի՞նչ հարցեր են քննարկվելու՝ Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց. «Նիստի օրակարգը ձևավորվում է տեղում՝ կուսակցության նախագահի և գործադիր մարմնի անդամների առաջարկների հիման վրա»:

ՀՀԿ ԳՄ նիստը կմեկնարկի ժամը 19:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում