Պաշտոնական

Մենք դատապարտում ենք եւ՛ Խատինի աղետը, եւ՛ ադրբեջանցիների վայրագություններն Արցախում. Էդուարդ Շարմազանով

1 րոպեի ընթերցում

Մենք դատապարտում ենք եւ՛ Խատինի աղետը, եւ՛ ադրբեջանցիների վայրագություններն Արցախում. Էդուարդ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բելառուս խորհրդարանականների ուղեկցությամբ սեպտեմբերի 26-ին այցելել է Խատինի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել 1943 թ. ֆաշիզմի զոհ դարձած Խատինի նահանգի խաղաղ բնակիչների հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Էդուարդ Շարմազանովը նշել է. «Խատինի աղետը ֆաշիզմի եւ վանդալիզմի դասական դրսեւորում է: Թե՛ 1915 թ. ապրիլին Կոստանդնուպոլսում, թե՛ 1943 թ. Խատինում եւ թե՛ 2016 թ. ապրիլին Թալիշում գործ ունեինք ֆաշիզմի եւ վանդալիզմի դասական դրսեւորման հետ: Եւ այսօր դատապարտելով Խատինի աղետը՝ մենք դատապարտում ենք եւ՛ Հայոց ցեղասպանությունը, եւ՛ ադրբեջանցիների կողմից Թալիշի խաղաղ բնակիչների դեմ վայրագությունները»:

ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում