Հասարակական

«Երևան» հիմնադրամի գործով հարցաքննվել է Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը. ԱԱԾ տնօրեն

2 րոպեի ընթերցում

 «Երևան» հիմնադրամի գործով հարցաքննվել է  Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը. ԱԱԾ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Երևան» հիմնադրամին առնչվող քրեական գործի շրջանակում հարցաքննվել է Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ խորհրդարանի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ, այս մասին լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: ԱԱԾ տնօրենը տեղեկացրեց, որ Տարոն Մարգարյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել , ընդունել, որ եղել են «որոշակի խախտումներ»:

Արթուր Վանեցյանը նաեւ ասաց, որ գործի քննության արդյունքում պետբյուջե պետք է վերադարձվի շուրջ 1 միլիարդ 800 միլիոն դրամի չափով գումար, ինչի համաձայնությունը «Երևան» հիմնադրամի տնօրենն արդեն տվել է:

Հունիսի 13-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

Նյութերինախապատրաստմանընթացքումպարզվելէ,որվերոնշյալպատրվակովառձեռնստացվածգումարներիմիմասըհիմնադրամիհաշվեհամարչիմուտքագրվելևհափշտակվելէ:

ՀանցագործությանմասինհաղորդումներիհիմանվրաՀՀԱԱԾքննչականվարչությունումհարուցվելէքրեականգործՀՀքրեականօրենսգրքի 308-րդհոդվածի 2-րդմասի («Պաշտոնեականլիազորություններըչարաշահելը,որնանզգուշությամբառաջացրելէծանրհետևանքներ»)և 178-րդհոդվածի 2-րդմասի 1.1կետի («Պաշտոնականդիրքնօգտագործելովկատարվածխարդախություն»)հատկանիշներով:

Երևանիքաղաքապետարանիվարչականշենքումտեղակայված «Երևան»հիմնադրամիաշխատասենյակներումքրեականգործովկատարվելենխուզարկություններ:Իրականացվումենլայնածավալօպերատիվ-հետախուզականմիջոցառումներևքննչականգործողություններ`քաղաքացիներիցգումարներիհավաքագրմանհանգամանքները,ծախսերիուղղություններըևնպատակայնությունը,ինչպեսնաևօրինականությունըպարզելուուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում