Պաշտոնական

Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա

1 րոպեի ընթերցում

Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բեռն: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Գեւորգ Գորգիսյանը, Շուշան Սարդարյանը եւ Շիրակ Թորոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը կհանդիպի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի, Շվեյցարական Համադաշնության փոխնախագահ, Ֆինանսների դաշնային դեպարտամենտի ղեկավար Ուելի Մաուերի, ՇՀ Կանտոնների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆիլիպպո Լոմբարդիի, Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Խորհրդարանական պատվիրակությունը կայցելի նաեւ Շվեյցարիայի Զարգացման եւ համագործակցության հարցերով գրասենյակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում