Քոչարյանը դեռ չի կողմնորոշվել ակտիվ քաղաքականություն վերադառնալու ձևաչափի հարցում. ՀՀ երկրորդ նախագահը հարցազրույց է տվել «Կոմերսանտ»-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում վերահաստատել է Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում ներգրավվելու ցանկությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ դա կարող է լինել կուսակցության, շարժման, որոշ կուսակցությունների ակտիվ աջակցության տեսքով, նաև՝ կարող է անձնավորված, կամ ոչ անձնավորված լինել: Անդրադառնալով հարցին, թե ինքը, որ տարբերակին է հակված՝ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Կարելի է ասել, որ ես դեռ չեմ կողմնորոշվել»:

Ռոբերտ Քոչարյանը նաև նշել է, որ ինքը քաղաքականությունից երբեք չի հեռացել: «Ինչպես ընդունված է ասել, նախագահները քաղաքականությունից չեն հեռանում: Ես 10 տարի պասիվ եմ եղել: Իմ դիրքորոշումն արտահայտել եմ սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնց հետ համաձայն չեմ եղել, բայց այլ ակտիվություն չեմ ցուցաբերել: Հիմա ես շատ ավելի ակտիվ եմ արտահայտվելու»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

Անդրադառնալով Հայաստանում վերջին ամիսների ներքաղաքական զարգացումներին՝ Ռոբերտ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին զգացել է բողոքական տրամադրությունները և ժամանակին գործել է: «Դա տպավորիչ էր»,- ասել է Քոչարյանը:

Հարցին՝ 4 ամիսը բավարար ժամանակ է՝ հասկանալու, գնահատելու համար իշխանության կոմպետենտությունը, կամ ոչ կոմպետենտությունը, հաջողությունը կամ անհաջողությունը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է, որ դա բավարար ժամանակ է հասկանալու համար, թե որքանով է իշխանությունը կոմպետենտ, ինչ արժեքների վրա է հիմնվում, որքանով է այն ունակ համակարգային աշխատանքի:

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը