Միջազգային

Նիգերիայում հարյուրից ավելի մարդ է զոհվել հեղեղումների հետեւանքով. BBC

1 րոպեի ընթերցում

Նիգերիայում հարյուրից ավելի մարդ է զոհվել հեղեղումների հետեւանքով. BBC

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայում վերջին օրերին հարյուրից ավելի մարդ Է զոհվել ընդգրկուն հեղեղումների հետեւանքով: Տեւական տեղատարափներից հետո ափերից դուրս են եկել երկրի երկու խոշորագույն գետերը՝ Նիգերը եւ Բենուեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 17-ին հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիան՝ հղում անելով Նիգերիայի տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային վարչությանը:

Ամենից շատ տուժել են գյուղական շրջանները, որտեղ վարարումների հետեւանքով ողողվել են պարենային մշակաբույսերի ցանքատարածությունները, բնակելի տները, ավտոճանապարհները: Հազարավոր մարդիկ հարկադրված են լքել իրենց հարազատ վայրերը Նիգերիայի կենտրոնում եւ հարավում: Առավել բարդ իրադրություն Է ստեղծվել Նիգերի նահանգում, որտեղ տարերքը 40 մարդու կյանք Է խլել: Ընդամենը հեղեղումներ են եղել Նիգերիայի 12 նահանգներում:

Հորդառատ անձրեւները Նիգերիայում Դեռեւս չեն հանդարտվում: Երկրի իշխանությունները դիտարկում են արտակարգ դրություն սահմանելու հարցը տարերքի դեմ պայքարում երկրի ռեսուրսները մոբիլիզացնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում