Կալավանում հայտնաբերված նախամարդու քարեդարյան կացարանը գործել է մեզանից շուրջ 70 հազար տարի առաջ

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում այս տարվա օգոստոսի 26-ից մեկնարկել եւ ընթանում են հնագիտական պեղումներ, որոնք իրականացնում է հայ-գերմանական միացյալ արշավախումբը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց արշավախմբի անդամ, արշավախմբի աշխատանքները համակարգող Ռոբերտ Ղուկասյանը, արշավախումբը հայկական կողմից ղեկավարում է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Բորիս Գասպարյանը, գերմանական կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մոնրեպոյի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Արիել Մալինսկին:

Կալավանում հնագիտական պեղումները սկսվել են դեռեւս 2004 թվականից, հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում եւ ավարվել 2008 թվականին՝ հնագիտության համար շատ կարեւոր արդյունքներով: Կալավանում հնագիտական պեղումները վերսկսվել են 2017 թվականից, արդեն հայ-գերմանական համագործակցության շրջանակներում: Պեղումների համար ֆինանսական միջոցներ են տրամադրել գերմանական եւ հայկական կողմերը: Արշավախումբը բաղկացած է 15 գիտնականներից, ովքեր ներկայացնում են Հայաստանը, Գերմանիան, Պորտուգալիան, Իսրայելը, Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները:

«Պեղումներն ընթանում են «Կալավան-2» քարեդարյան կացարանի տարածքում: Հենվելով պեղածո նյութերի ուսումնասիրությունների արդյունքների վրա՝ գիտնականները հաստատել են, որ այս հուշարձանը՝ նախամարդու քարեդարյան կացարանը, շուրջ 70 հազար տարի առաջվա պատմություն ունի: Անցած քսան օրերի ընթացքում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել են նախամարդու կողմից պատրաստված քարե գործիքներ, ինչպես նաեւ՝ որսված բիզոնների, ազնվացեղ եղջերուների, վայրի ոչխարբերի ու այծերի, այլ կենդանիների ոսկորներ:

Քարեդարյան շերտից այս տարի վերցվել են բազմաթիվ նմուշներ՝ հասկանալու համար այդ ժամանակների կլիման, բուսական ու կենդանական աշխարհի ամբողջությունը, նախամարդու կենցաղը եւ տեղաշարժման երթուղիները:

Պեղումները կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 26-ը, որի ընթացքում, համոզված ենք, դեռ կգրանցենք նոր հետաքրքիր արդյունքներ: Կալավանն արդեն վաղուց դարձել է հնագիտական տուրիզմի վայր ու ձեռք բերել համաշխարհային հնչեղություն:

Դրա վառ ապացույցն էլ այն է, որ այսօր Կալավանում աշխատում են համաշխարհային մակարդակի հնագետներ աշխարհի ամենատարբեր երկրներից: Հավելեմ, որ այսօր Կալավան է ժամանում գերմանացի աշխարհահռչակ գիտնական Հանս Պիտեր Ուերպմանը, ով շուրջ 30 տարի եղել է Տրոյայի պեղումների համաղեկավարը: Նա արդեն սեփական բնակարան է ձեռք բերել Կալավանում ու իրեն համարում է Կալավանի բնակիչ»,-ներկայացրեց Ռոբերտ Ղուկասյանը:

Պեղումների բանվորական աշխատանքներում ընդգրկված են տեղի բնակիչները:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն العربية English Русский

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվությունը պահպանվում է. հիմնական թիրախային խումբը երեխաներն են

Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներից են

Մերձավանում սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում. ՆԳՆ

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ պետք է անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար

Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի կառավարումը ստանձնելու մասին Թրամփի հայտարարություններին

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր