Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին ընդառաջ մեկնարկեց միջմշակութային երկխոսությանն ուղղված միջազգային ֆորումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին ընդառաջ Եվրոպական մշակութային տարվա շրջանակում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտում մեկնարկեց «Միջմշակութային երկխոսություն. երաժշտական կրթության ուղիներ» միջազգային ֆորումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն աջակցության համար շնորհակալություն հայտնեց Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը, Հայաստանում Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Գերմանիայի դեսպանություններին, Լեհաստանի մշակույթի նախարարությանն ու Երևանի Գյոթե կենտրոնին: «Այսօր մեզ համար կարևոր է հաղորդակից լինել Եվրոպական իրականության մեջ երաժշտական կրթության խնդիրների լուծմանը, կրթական համակարգի շտկմանն ու հեռանկարային նոր սկզբունքների ձևավորմանը: Կարծում ենք, որ այս ձեռնարկը կնպաստի դրան»,-ասաց նա:

ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի խոսքով՝ համաժողովը լավ հարթակ կհանդիսանա փորձի փոխանակման համար: «Սա սերտ կապերի և մշակութային երկխոսությանն ուղղված համաժողով է»,-ասաց Գալստյանը՝ ֆորումի մասնակիցներին մաղթելով արդյունավետ և կառուցողական աշխատանք:

«Միջմշակութային երկխոսություն. երաժշտական կրթության ուղիներ» միջազգային ֆորումն իր աշխատանքները կշարունակի մինչև սեպտեմբերի 15-ը:

Ֆորումի նպատակն է մեկ հարկի տակ հավաքել եվրոպական տարբեր երկրների երաժշտագետների՝ հայ մասնագետների հետ ընդհանուր հարթակում քննարկելու երաժշտական կրթության տարբեր մոտեցումները, փորձի փոխանակում կազմակերպելու դասախոսությունների միջոցով:

Հայերեն

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր