43 մլն մարդ է հայտնվել Ֆիլիպիններին մոտեցող գերթայֆունի հարվածի գոտում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանգհութ» գերթայֆունը մոտենում Է Ֆիլիպինների հյուսիսի կղզիներին, ռիսկի գոտում են նաեւ Թայվան կղզին եւ Չինաստանի հարավարեւելյան ծովափը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին հայտնել Է New York Times թերթը:
Աղետների դեպքում իրազեկման ու կոորդինացման գլոբալ համակարգի տվյալներով՝ տարերքը կարող Է վերաբերել 43 մլն մարդու: Հոնկոնգի դիտարանը հայտնել Է, որ մինչեւ սեպտեմբերի 14-ը թայֆունի արագությունը կհասնի վայրկյանում 72 մետրի, հավելելով, որ փոթորիկը կարող Է հարվածել Չինաստանի Գուանդունի նահանգին, որտեղ մոտավորապես 100 մլն մարդ Է ապրում:
Նշվում Է, որ սեպտեմբերի 11-ին թայֆունը հասել Է Գուամ կղզի՝ այնտեղ հոսանքազրկելով շենքերի 80 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: