Քաղաքականություն

Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը

1 րոպեի ընթերցում

Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձել է սեպտեմբերի 11-ին Yerevan.Today-ի հետ հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, ըստ որի իշխանության նպատակը ոչ թե Մարտի 1-ը բացահայտելն է, այլ՝ իրեն «փակելը»:

«Քոչարյանը հայտարարել է, թե գաղտնալսված հեռախոսազրույցը ցույց տվեց, որ իշխանության նպատակը ոչ թե Մարտի 1-ը բացահայտելն է, այլ՝ իրեն «փակելը»,- լրագրողի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետն ասաց.

«Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին»:

YouTube–ում հրապարակվել է Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսված ձայնագրությունը: Ձայնագրության մեջ խոսվում է Մարտի 1-ի գործի ու դրանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանի, Սեյրան Օհանյանի ներգրավման, նրանց պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում