ԱՄՆ-ին մոտեցող «Ֆլորենս» փոթորիկը թուլացել Է մինչեւ հզորության երկրորդ կատեգորիա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան ափին մոտեցող «Ֆլորենս» փոթորիկը հզորության մինչեւ երկրորդ կատեգորիա Է թուլացել ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին հայտնել Է ԱՄՆ-ի ազգային օդերեւութաբանական ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում Է, որ, չնայած փոթորկի հզորության թուլացմանը, «Ֆլորենս»-ը դեռեւս լուրջ սպառնալիք Է ներկայացնում Հարավային եւ Հյուսիսային Կարոլինայի, Վիրջինիայի եւ Ջորջիայի նահանգների բնակիչների համար: Սպասվում Է, որ փոթորիկն իր հետ կբերի ոչ միայն ուժեղ քամի, այլեւ առատ տեղումներ, որոնք կարող են հեղեղումների հանգեցնել առանձին շրջաններում:

Օդերեւութաբանների տվյալներով՝ «Ֆլորենս»-ը ԱՄՆ-ի տարածք կհասնի տեղական ժամանակով լույս սեպտեմբերի 14-ի գիշերը:

Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Ջորջիայի, Վիրջինիայի, Հյուսիսային Կարոլինայի, Հարավային Կարոլինայի, Մերիլենդի նահանգների, ինչպես նաեւ Վաշինգտոնի իշխանությունները, որոնց ուղղությամբ շարժվում Է «Ֆլորենս»-ը, արդեն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել: Հյուսիսային Կարոլինայում ափամերձ շրջանների բնակիչների տարհանում Է հայտարարված, որը վերաբերում Է ավելի քան 1,5 մլն մարդու, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский