Նիկոլ Փաշինյանի և Միկաել Ժանի մասնակցությամբ բացվել է Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի մասնակցությամբ Երևանում բացվել է Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իր ելույթում վարչապետը շնորհավորել է Միկաել Ժանին ֆորումի բացման կապակցությամբ և նշել, որ այսօր Երևանում նրա ներկայությունը նույնքան խորհրդանշական է, որքան կարևոր, քանի որ մեկ ամսից Հայաստանն ընդունելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ֆորումի մասնակից բոլոր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և հավելել, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները բնութագրեցին քաղաքացիական շարժման ուժը: «Այդ իրադարձություններին երիտասարդների, կանանց և տղամարդկանց մասնակցությունը ցույց տվեց, թե որքան կարևոր է քաղաքացիական հասարակությունը, որքան կարևոր են մեր երկրում ժողովրդավարության, համերաշխության արժեքները, որ մենք ունենք և որոնք կիսում ենք Ֆրանկոֆոնիայի մեր բոլոր բարեկամների հետ: Հպարտությամբ եմ նշում, որ մեր երկիրը կարևոր գործ է ստանձնում և կարևոր հանգրվան է ապրում՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Ցանկանում եմ վստահեցնել, որ մեր կառավարությունը, ինչպես և ամբողջ Հայաստանը, մոբիլիզացրել է իր ուժերը, որպեսզի հյուրընկալության լավագույն ավանդույթներով հյուրընկալի գագաթաժողովի մասնակիցներին: Հույս ունեմ, որ այս գագաթաժողովը կնպաստի Ֆրանկոֆոնիայի զարգացմանն ամբողջ աշխարհում, և Հայաստանը կդառնա Ֆրանկոֆոնիայի դիվանագիտական ակտիվ գործունեության կենտրոններից մեկը.կազմակերպության անդամ և դիտորդ 84 երկրի և կազմակերպությունների պատվիրակությունների մասնակցությունը գագաթաժողովին կտա մի նոր ուժ: Մասնակիցները նաև կկարողանան բացահայտել Հայաստանն ու նրա մշակութային արժեքները, որոնք կազմում են ֆրանկոֆոն տարածքի մասը: Համոզված եմ, որ գագաթաժողովը կլինի անմոռանալի, և մենք կարձանագրենք մեծ հաջողություններ»,- նշել է վարչապետը՝ ֆորումի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

ՖրանկոֆոնիայիմիջազգայինկազմակերպությանգլխավորքարտուղարՄիկաել Ժանն իր հերթին նշել է, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին հայ ժոդովուրդը պատրաստվում է իրեն բնորոշ հյուրընկալությամբ: «Մեզ համար մեծագույն պատիվ է գագաթաժողովն անցկացնել մի երկրում, որտեղ տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, խաղաղ իշխանափոխություն»,-ասել է Միկաել Ժանը՝ հավելելով, որ Երևանում հնարավորություն է ունեցել հանդիպել երիտասարդների, ովքեր քաղաքացիական պատասխանատվություն են ստանձնել՝ առաջ տանելու թավշյա հեղափոխության ձեռքբերումները:

Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների ֆորումին մասնակցում են շուրջ 200 ՀԿ ներկայացուցիչներ ֆրանկոֆոն երկրներից և գրեթե բոլոր մայրցամաքներից:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը