Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարերար Ալբերտ Պողոսյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանին, ով հանդիսանում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից հայրենիքում իրականացվող ծրագրերի շարունակականությունն ու վերջինիս հետագա ակտիվ գործունեությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում հիմնադրամի կողմից մինչ այժմ տարբեր ուղղություններով իրականացված ծրագրերը:

Ալբերտ Պողոսյանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո ակնհայտ է քաղաքացիների ոգևորությունը: Նա հույս է հայտնել, որ ՀՀ կառավարության ջանքերով երկիրը կընթանա վերընթաց զարգացման ճանապարհով:

Այնուհետև Ալբերտ Պողոսյանը վարչապետին է ներկայացրել «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի առաջիկա ծրագրերը, որոնց թվում է ՆՓԱԿ-ում արվեստի կենտրոնի ստեղծման նախագիծը: Անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ զրուցակիցները նշել են, որ տեղի ունեցող փոփոխությունների շրջանակում պետք է նոր թափ հաղորդել նաև վերջինիս գործունեությանն ու նորանոր ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Ալբերտ Պողոսյանը մտքեր են փոխանակել տարբեր թեմաների շուրջ:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան