Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանը հավաստիացնում է` անմնացորդ աջակցում են վարչապետին և կառավարությանը

1 րոպեի ընթերցում

Էդմոն Մարուքյանը հավաստիացնում է` անմնացորդ աջակցում են վարչապետին և կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հավաստիացնում է` իրենք անմնացորդ աջակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը: Իսկ ՀՀԿ-ի հետ առնչությունների մասին լուրերը համարեց իրենց դեմ սև PR-ի արդյունք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարուքյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ոչ ոք չի մոռացել, որ մենք միակ ուժն ենք եղել, որը հստակ դիրքորոշում է ունեցել, որ պետք է դեմ քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: Դրանից հետո են մեզ հազարավոր մարդիկ միացել: Եվ այդ օրվանից մինչ օրս անմնացորդ կերպով պաշտպանում ենք Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը»,-նշեց Մարուքյանը:

Նա հավաստիացրեց` ՀՀԿ-ի հետ սերտ առնչություններ չունեն, քանի որ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին: Նշեց` այդ խոսակցությունները պարզապես սև PR-ի արդյունք են իրենց դեմ:

«Որպես հակահեղափոխական ուժ համարել եմ ՀՀԿ-ին, իսկ հիմա միացել է նաև Ռոբերտ Քոչարյանը»,-նշեց ԱԺ պատգամավորը:

Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին վարչապետ Փաշինյանի ելույթին՝ նշեց, որ դա քարոզչական ելույթ էր: Հավատացրեց` «իրենց կեղծ հեղափոխականներ ներկայացնողներ» ասելով՝ վարչապետն իրենց ի նկատի չի ունեցել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում