Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորկան ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից,ուղերձում ասված է. «Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրվա առթիվ։ Արցախի անկախության 16¬րդ տարեդարձը մենք նշում ենք՝ վերահաստատելով ազատության ու ժողովրդավարության պայմաններում ապրելու ժողովրդի ձգտումը։ Անցած տարիները հստակ ցույց տվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսունակությունն ու ժողովրդի վճռականությունը՝ կերտելու ազատ, ապահով եւ արդյունավետ պետություն։ Այդ դժվարին ճանապարհին հերոսի մահով ընկան բազմաթիվ հայորդիներ, որոնց երազանքն էր տեսնել ազատ ու ծաղկուն Արցախ։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում նրանց հիշատակի առջեւ։ Կրկին շնորհավորում եմ անկախության տոնի կապակցությամբ: Համոզված եմ, որ Ղարաբաղում իրականացվող ծրագրերը նորընտիր Նախագահի ղեկավարությամբ ձեւավորելու են կյանքի նոր որակ եւ զգալիորեն բարձրացնելու են ժողովրդի կենսամակարդակըե։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում