Իրանը Հնդկաստանին կփոխանցի Չաբահար նավահանգստի նկատմամբ մասնակի հսկողությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը մեկ ամսվա ընթացքում Հնդկաստանին 1,5 տարով կփոխանցի Չաբահար նավահանգստի մի մասի կառավարման իրավունքը, որը գտնվում Է Սիստան եւ Բելուջիստան հարավային նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ քաղաքային զարգացման գործերի նախարար Աբաս Ակունդին:

«Մենք արդեն պատրաստ ենք ավելի վաղ ձեռք բերված երկկողմ համաձայնության շրջանակներում մեկուկես տարով հնդկական ընկերությանը փոխանցել Չաբահարի կառավարման իրավունքը»,-լրագրողներին ասել Է Ակունդին, որն այցով գտնվում Է Նյու Դելիում: Նրա խոսքով՝ հնդկական կողմն արդեն մեծ միջոցներ Է ներդրել նավահանգստի զարգացման գործում, եւ կողմերը ջանքեր են գործադրում, որպեսզի այն հնարավորինս շուտ սկսի գործել: «Նավահանգստի փոխանցումը պետք Է կայանա մեկ ամսվա ընթացքում: Մենք մեզնից կախված ամեն բան արել ենք»,-արձանագրել Է իրանցի նախարարը: Չաբահար նավահանգստի կառուցումը Իրանի եւ Հնդկաստանի երկկողմ տնտեսական համագործակցության խոշորագույն նախագծերից մեկն Է:

Ենթադրվում Է, որ դրա իրականացումը թույլ կտա նոր, ավելի արդյունավետ ճանապարհ բացել Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների համար: Պլանավորվում Է, որ ապագա տրանսպորտային միջանցքը թույլ կտա հնդկական ապրանքները հասցնել Աֆղանստան, շրջանցելով Պակիստանը, որի հետ Հնդկաստանը լարված հարաբերություններ ունի: Իր հերթին Աֆղանստանը Հնդկաստանի համար իր բեռների մի մասը կուղարկի Իրանի տարածքով՝ չօգտագործելով Պակիստանի Կարաչի նավահանգիստը: Հնդկաստանի իշխանություններն ակնկալում են, որ Չաբահարը կշահագործվի 2019 թվականից ոչ ուշ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հայերեն Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն, ըստ Դոնալդ Թրամփի, հնարավոր է փոխզիջումների միջոցով

Արայիկ Հարությունյանը կշարունակի գործունեությունը Ազգային ժողովում՝ դառնալով «Քո պատգամավորը»

Ազգային պատկերասրահում կբացվի Կարեն Օհանյանի ցուցահանդեսը

ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման արդյունքների շուրջ

5 տարի, հազարավոր որոշումներ, քննարկումներ, հանդիպումներ ու նախաձեռնություններ. ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով

Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով

«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից