Միջազգային

Ճապոնիայում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել «Ջեբի» թայֆունի մոտենալու պատճառով

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել «Ջեբի» թայֆունի մոտենալու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում գրեթե 270 չվերթ Է չեղարկվել «Ջեբի» հզոր թայֆունի մոտենալու պատճառով, որը կղզիներին կհասնի սեպտեմբերի 4-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NHK հեռուստաալիքը:

Երկրի գլխավոր օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ ցիկլոնը, որն ընթացիկ սեզոնում ստացել Է 21-րդ կարգային համարը, գտնվում Է Կագոսիմայի պրեֆեկտուրայից 320 կմ հարավ ընկած շրջանում եւ դեպի հյուսիս Է շարժվում ժամում 20 կմ արագությամբ: Կենտրոնում քամու արագությունը հասնում Է վայրկյանում 45 մետրի, պոռթկումների ժամանակ՝ վայրկյանում 60 մետրի:

Մասնագետները նշում են, որ ցիկլոնը, որը կարող Է ուժեղագույնը դառնալ Ճապոնիայում վերջին քառորդ դարում, իր հետ բերում Է փոթորկալի քամիներ, եւ հորդորում են բնակիչներին ուշադիր հետեւել եղանակի կանխատեսումներին: Օդերեւութաբանները նաեւ նախազգուշացնում են ծովում 12 մետրանոց ալիքների հայտնվելու վտանգի մասին:

Ներկայում չեղարկված Է 268 ավիչվերթ: Խափանումներ են դիտվում երկաթուղային հաղորդակցության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում