Պաշտոնական

Արցախի շահերի պաշտպանությունը մեր սուրբ պարտականությունն է. Էդուարդ Շարմազանով

1 րոպեի ընթերցում

Արցախի շահերի պաշտպանությունը մեր սուրբ պարտականությունն է. Էդուարդ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի եւ պատգամավորների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանների համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Արցախի շահերի պաշտպանությունը եղել եւ մնում է մեր սուրբ պարտականությունը: Բոլոր միջազգային խորհրդարանական հարթակներում շարունակելու ենք պաշտպանել Արցախի քաղաքացիների ինքնորոշման անքակտելի իրավունքը: Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը սարերի հետեւում չէ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում