Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

Ինչպես ավելի վաղ նշել էր Քոչարյանի մեկ այլ պաշտպան Հայկ Ալումյանը, բողոքի նպատակն է լինելու Վերաքննիչ դատարանում ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը այնտեղ քննարկման առարկա դարձնելը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների թիմն ավելի վաղ Վերաքննիչ դատարան էր ներկայացրել կալանքից ազատելու մի շարք հիմնավորումներ, սակայն միայն անձի անձեռնմխելիության հիմքով են նրան կալանքից ազատ արձակել:

Օգոստոսի 21-ին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը մուտքագրվել է Վճռաբեկ դատարան, որը եռամսյա ժամկետում որոշում է վարույթ ընդունելը: ՀՀ գլխավոր դատախազությունը օգոստոսի 20-ին բողոք էր ներկայացնել Վճռաբեկ դատարան` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ:

Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը` հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Նույն օրը, Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունից նշել էին, որ Վերաքննիչ քրեական դատարանի ամբողջական որոշումը ստանալուն պես կքննարկեն Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հայերեն English

ՄԱԿ-ը կամ հիմնովին կբարեփոխվի, կամ նրա փոխարեն կստեղծվի նոր կազմակերպություն․ քաղաքագիտական տեսակետ

Թրամփը Ճապոնիայի վարչապետի հետ քննարկել է տնտեսական գործընկերության ամրապնդման վերաբերյալ հարցեր

Գավառում առաջին անգամ անցկացվել է ձիարշավի մրցաշար

Պենտագոնի տվյալներով՝ Իրանի դեմ գործողության ընթացքում զոհված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 19-ի

ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին զգուշացրել է զերծ մնալ նոր գրոհներից ՄԱԿ-ում Թրամփի հնչեցրած սպառնալիքներից հետո

Փեզեշքիանը ժամանել է Նյու Յորք՝ նպատակ ունենալով ՄԱԿ-ում «հաստատակամորեն պաշտպանել» Իրանի դիրքորոշումները

Ճապոնիայի վարչապետը ՄԱԿ-ում հայտարարել է, որ մտահոգված է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի համագործակցությամբ

Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոն. ծրագրերն ու առաջիկա անելիքները

Էդվարդ Ասրյանն ու Ստեֆանո Մանինոն քննարկել են քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությունը

Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա մակերեսով հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել