ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (ՌԴ), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Բեռնար üասիեին (üրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլի եւ հնարավոր զարգացումների հետ կապված հարցեր: