Միջազգային

Վախճանվել Է Իոսիֆ Կոբզոնը

1 րոպեի ընթերցում

Վախճանվել Է Իոսիֆ Կոբզոնը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 81-րդ տարում վախճանվել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի մշակույթի կոմիտեի առաջին փոխնախագահ Իոսիֆ Կոբզոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երգչի կնոջ օգնականը:

Հուլիսին ՌԴ Պետդումայի աղբյուրները հայտնել Էին, որ Կոբզոնը հոսպիտալացվել Է: Օգոստոսի 7-ին երգիչը դուրս Էր գրվել հիվանդանոցից: Կոբզոնի առողջության հետ կապված խնդիրներն սկսվել են 2001 թվականին: 2004 թվականին նրա մոտ հայտնաբերվել Է ուռուցքաբանական հիվանդություն, որից հետո նրան առաջին վիրահատությունն են արել: 2009 թվականին երգիչը ենթարկվել Է եւս մեկ վիրահատության: 2015 թվականին Կոբզոնը հայտնել Էր, որ իրեն պետք Է վիրահատեն Իտալիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում