Միջազգային

ԵԱՏՄ-ն ու Ֆարերյան կղզիները նոր մակարդակի են բարձրացնում համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ն ու Ֆարերյան կղզիները նոր մակարդակի են բարձրացնում համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունն ու Ֆարերյան կղզիները համագործակցության նոր էջ են բացել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ֆարերյան կղզիների կառավարության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Հուշագիրը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան և Ֆարերյան կղզիների արտաքին գործերի ու առևտրի նախարար Փոուլ Միխելսոնը:

Փաստաթուղթը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ֆարերյան կողմի միջև երկարատև բանակցությունների արդյունք է, որն արտացոլում է լիարժեք համագործակցության շուրջ կողմերի տրամադրվածությունը:

«2010 թվականից մինչև 2017 թվականը մեր առևտրաշրջանառությունն ավելացել է գրեթե 20 անգամ և հասել է 393.2 միլիոն դոլարի: Սրանք հիանալի թվեր են, որոնք չեն կարող չուրախացնել: Սակայն կարծում եմ, որ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների շուկաները՝ բացի Ռուսաստանից, Ֆարերյրան կղզիների կողմից բավականաչափ ուսումնասիրված չեն: Հուշագրի շրջանակներում մենք ստեղծում ենք համատեղ աշխատանքային խումբ, որը թույլ կտա ակտիվացնել շփումները մեր միության բոլոր երկրների հետ»,- հուշագրի ստորագրման արարողությունից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Տատյանա Վալովայան:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում