Ջրային կոմիտեի նախագահի վստահեցմամբ` առանց Սևանա լճից լրացուցիչ ջրառի ոռոգելի տարածքների ջրով ապահովման հարցը չի լուծվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը վստահեցնում է` առանց Սևանա լճից լրացուցիչ ջրառի ոռոգելի տարածքների ջրով ապահովման հարցն անհնար կլինի լուծել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում` «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասինօրենքի նախագծի առաջին ընթերցմանը:

«Ինձ համար էլ դժվար էր Սևանից լրացուցիչ ջրառի նախաձեռնող կողմ լինել: Առանց Սևանի, ցավոք, չենք կարող ապահովել ոռոգելի տարածքների ջրով ապահովման հարցը: Հավելյալ ջրառի պահանջարկը չի ձևավորվել մեկ օրում: Այն բնակլիմայական պայմանների թելադրանքն է: Սկսած հուլիսից Ջրային կոմիտեի նախաձեռնության ոռոգման համակարգը անցել է խնայողության խստագույն ռեժիմի: Առկա դեֆիցիտը լրացնելով հնարավոր բոլոր աղբյուրներով, մենք նվազեցրել ենք մինչև 40 մլն խմ-ի»,-ասաց Գաբայանը:

Նրա հավաստմամբ` միջտնտեսային և ներտնտեսային ցանցերում կա 43 տոկոսի կորուստ: Պլանավորում են նվազեցնել այդ դեֆիցիտը: Միջոցառումներ են իրականացնում պոմպակայանները նախատեսվածից ավելի աշխատեցնելու պայմաններում 43, 7 մլն-ով կրճատել այդ դեֆիցիտը: Հավելյալ դեֆիցիտը մեղմելու համար խնդրվում է Սևանից մինչ 40 մլն խմ հավելյալ ջրառ իրականացնելու թույլտվություն:

Հայերեն

Պեսկովը բացահայտել է, թե որն է լինելու Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական թեման

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային

Իրանը սպառնացել է թիրախավորել ամերիկյան նավթային ընկերություններն իր օբյեկտներին հարվածելու դեպքում

Իրանը բացատրել է ԱԷՄԳ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներ մուտքի սահմանափակումը

Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին

Անահիտ Մանասյանի գլխավորությամբ ՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նախազգուշացրել է ԱԲ-ի սպառնալիքների մասին

Իրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի գրանցումը բաց է