ԱԺ-ում Վարդան Բոստանջյանին փոխարինեց Այծեմնիկ Օհանյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանին փոխարինեց Այծեմնիկ Օհանյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում կառավարության հրավիրված արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Այծեմնիկ Օհանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները:

Վարդան Բոստանջյանն ավելի վաղ հրաժարվել էր պատգամավորական մանդատից:

Հայերեն English Русский