Բեռլին-Բրյուսելի ինքնուրույն քայլերը՝ Հարավային Կովկասում. Շահան Գանտահարյանի հոդվածը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հարավային Կովկաս կատարած այցի կապակցությամբ: «Արմենպրես»-ը հոդվածը ներկայացնում է ամբողջությամբ.

«Գերմանիայի վարչապետի այցը Հարաւային Կովկաս արժե դիտարկել տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների ընդհանուր եղելությունների շրջանակներում։

Այս դեպքում կարեւոր հանգամանքն այն է, որ Գերմանիայի վարչապետը ԵՄ-ի դե ֆակտո ղեկավարն է եւ Հարաւային Կովկասում իր կատարած քայլերն ունեն համաեվորպական տարողունակություն։

Վաշինգտոն-Մոսկվա պարանաձգային մրցակցությունը վաղուց թափանցել էր տարածշրջան։ Հարաբերությունների ելեւէջներին առընթեր կայուն ընթանում էր մրցակցայինկամ ազդեցության գոտի պահպանել-նվաճելու գործողությունները։ Այժմ այդ պարանաձգության խաղի ընթացքում հավելյալ էներգիա ապահովելու փոխկիրառման պահին է, որ Եվրոպայի ղեկավարը ժամանում է Թբիլիսի-Երեւան-Բաքու։

Ժամանման վայրերի հաջորդականությունը ունի քաղաքական օրինաչափություն։ Հայտնաբար հաջորդականությունը ճշտվել է՝ Եվրոպա-տվյալ երկիր համարկման հարաբերությունների կարգավիճակային հարաբերությունները նկատի ունենալով։ Այսպես. Թբիլիսի- Բրյուսել կնքվել է ընդլայնված եւխորը ասոցացման համագործակցության համաձայնագիր, Բրյուսել-Երեւան կնքվել է հատուկ ձեւաչափի հիման վրա տնտեսական նվազ բաղադրիչով համագործակցությանխորը եւ համապարփակ համաձայնագիր, մինչ Բաքվի ուղղությամբ Բրյուսելը հայտարարել է, որ բանակցություններն ավարտել են, սակայն որեւե փաստաթուղթ չի ստորագրվել։ Բրյուսելը ոչ միայն չի ստորագրել, այլ Եւրախորհրդարանըպայմաններ է առաջ քաշել՝ քննադատելով եվրոպական արժեքներին հակադրվող Բաքվի կիրառած հատկապես ներքին քաղաքականությունը։

Տարածաշրջանում Վաշինգտոն-Մոսկվա մրցակցությունում ինքնուրույն դեր վերցնելու միտված Բեռլինի եւ այս դեպքում նաեւ Բրյուսելի քայլերի շարժառիթները լուսաւորում է այն, որ Մերկելը Թբիլիսիում ասել է, որ Գերմանիանչիկարող«ոչ»ասելՌԴ-ինգազի ևնավթի մատակարարմանհարցում:

ՆախոսելէԱդրբեջանիցգազգնելուհնարավորությանմասին`նշելով,որդա,իհարկե, հնարավորէ,սակայնայդ երկրիցգազիգնումնավելիթանկկնստիԳերմանիայիվրա: ԸստՄերկելի`ռուսականգազնամենամատչելինէ:

Այստեղ պարզ տեսքով ասվում է, որ Գերմանիան չի ընդառաջի Մոսկվայի պահանջին՝ ռուսական տնտեսությունը բոյկոտելոււ առումով կամ չի միանա Մոկվայի դեմ Վաշինգտոնի հայտարարած տնտեսական պատերազմին։

Բայց, միաժամանակ հակառակ նրան, որ Թբիլիսիում Մերկելը չէր օգտագործել ՌԴ-ի կողմից օկուպացված տարածքներ եզրաբանությունը, ինչ ակնկալում էր Վրաստանի պետությունը, այնուամենայնիւ, հայտարարել էր, որ 10տարիառաջինքըվճռականորենպահանջել էրդուրսբերելռուսականզորքըևտասըտարիանցեւսկրկին աջակցումէՎրաստանի տարածքայինամբողջականությանը։

Չմիանալով ՌԴ-ի դեմ Վաշինգտոնի հայտարարած տնտեսական բոյկոտին՝ Եվրոպայի ղեկավարը պահանջում է ռուսական զորքերի դուս բերումը Վրաստանից։

Թվում է, որ այս պահանջը գեթ այս պահի դրությամբ դեկլարատիվ բնույթ ունի. տասը տարի առաջ հնչած միեւնույն պահանջը կրկնվում է։ Մինչդեռ ռուսական գազը տասը տարուց ի վեր շարունակում է հոսել դեպի Եվրոպա. եւ գեթ Թբիլիսիում կատարված հայտարարության հիման վրա՝ շարունակելու է հոսել։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր»:

Հայերեն

Սլովակիայում հազարավոր մարդիկ ցույցեր են անում՝ պահանջելով վարչապետ Ֆիցոյի հրաժարականը

Արաղչին ու Գալագերը քննարկել են Իրանի և Վատիկանի հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները

Կառավարությունը հանձնարարել է գույքագրել հրդեհից տուժածների առաջնային կարիքներն ու ցուցաբերել աջակցություն. Լոռու մարզպետ

Ստեփանավանում բազմաբնակարան շենքում հրդեհից տուժած 6 քաղաքացի դիմել է բուժօգնության, 3-ն այրվածքներով տեղափոխվել են Երևան

Ստեփանավանի շենքերից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է. հայտնաբերվել է 1 քաղաքացու դի

ՆԳ նախարարը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է ձերբակալվածների պահման վայրերում անձանց իրավունքների և այլ հարցեր

Զելենսկին օգտակար հանածոների ոլորտում Թրամփին գործարք է առաջարկում

ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանման դեպքում Եվրահանձնաժողովն արագ կարձագանքի. Շոլց

Շիրակի մարզի Քեթի գյուղում այրվել է 100 հակ անասնակեր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 700 ավտոմեքենա