Կարծիքներ

Ալիևին տրված է վերջին հնարավորությունը վերջնագրի տեսքով․ քաղաքագետներն անդրադարձել են Եվրոպական խորհրդարանի զեկույցներին

9 րոպեի ընթերցում

Ալիևին տրված է վերջին հնարավորությունը վերջնագրի տեսքով․ քաղաքագետներն անդրադարձել են Եվրոպական խորհրդարանի զեկույցներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դրական է այն, որ արևմտյան մի շարք կառույցներում այսօր հստակ կերպով առաջ է տարվում մի քաղաքական գիծ, որի ուղղության իմաստն աջակցություն ցուցաբերելն է ժողովրդավարական Հայաստանին, որը բռնել է արմատական փոփոխությունների ուղին, և քննադատություն՝ ուղղված տոտալիտար քաղաքական համակարգ ունեցող Ադրբեջանին, որն արևմտյան կառույցներում չի ընկալվում որպես ժողովրդավարական պետություն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով նախօրին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված ԵՄ անվտանգության ու պաշտպանության քաղաքականության վերաբերյալ երկու զեկույցներին, որոնցում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական հակամարտությանն ու Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությանը։

«Եվրոպական կառույցների քաղաքականությունն ավելի շատ Հայաստանի քաղաքական համակարգի արմատական արևմտամետ փոփոխությունների և մեր երկրի արտաքին քաղաքական վեկտորի՝ դեպի Արևմուտք շրջադարձի քաջալերումն է։ Իրողությունն առկա է, և դրա համար Վաշինգտոնում, Բրյուսելում և համաեվրոպական բոլոր կառույցներում վերջին մեկ-երկու տարվա ընթացքում տեսանելի են բազմաթիվ կոչեր, հայտարարություններ, զեկույցներ, դրական գնահատականներ, փոխայցերի կազմակերպում, եվրոպական հարթակներում հայկական կողմի մեծարում, ինչը մեծ հաշվով նպատակ ունի ոգևորել Հայաստանին և ամրապնդել նրա քաղաքական իշխանության ձգտումները և՛ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության, և՛ արևմտյան մոդելին համահունչ քաղաքական համակարգի վերափոխման ուղղությամբ»,- ասաց Քեռյանը։

Նրա գնահատմամբ՝ լավ է որ զեկույցում խոսվում է Ադրբեջանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու մասին և արդեն նման դրույթ է ներառվում փաստաթղթի մեջ, սակայն դրա արդյունավետությունն, ըստ նրա, կերևա այն ժամանակ, երբ իսկապես կչեղարկվի Ադրբեջան-ԵՄ էներգետիկ համաձայնագիրը և կկասեցվի ադրբեջանական էներգակիրների գնումը Եվրոպայի կողմից։

Հայ-ադրբեջանական հակամարտության լուծման համատեքստում նման զեկույցների, բանաձևերի արդյունավետությունը, քաղաքագետի կարծիքով, դեռ բարձր չէ, թեև Արևմուտքը լռություն չի պահպանում և փորձում է հակամարտության մեջ աջակցության ֆոն ապահովել Հայաստանի նկատմամբ և այդ տեսանկյունից զեկույցներն ունեն բարոյական զորակցության արժեք։ Այդուհանդերձ Քեռյանը գործնական հարթությունում կասկած հայտնեց, որ Եվրոպան Հարավային Կովկասում ռազմական գործողությունների վերսկսման պարագայում ռազմական միջամտությամբ կպաշտպանի Հայաստանին։ Ըստ նրա՝ Նույն ՆԱՏՕ-ի կազմում այսօր անչափ կարևոր դերակատարում ունի Ադրբեջանի դաշնակից Թուրքիան, որն այդ դաշինքի հարավային հենարանն է, ուստի արևմուտքը ռազմական գործողություններ չի իրականացնի այն երկրի նկատմամբ, որը Թուրքիայի հետ միաձուլված մեկ միավորում է և նրանց բանակներն էլ գործում են մեկ հրամանատարության ներքո։

Քեռյանը նշեց, որ մեծ ուշադրությամբ հետևում է ադրբեջանական պաշտոնական մամուլի հրապարակումներին, լսում է Իլհամ Ալիևի ելույթները և ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահն արդեն իսկ մեսիջներ է ուղարկել Եվրոպային՝ շեշտելով, որ վերջինս չի կարող իրեն ինչ-որ բան պարտադրել կամ հորդորել ինչ-որ ուղղությամբ ընթանալ։

«Ադրբեջանն առաջնորդվելու է միայն իր շահերով և կողմնակի կարծիքներն ու քայլերը, որոնք դեմ են իր պատկերացրած շահերին, արհամարվելու են։ Այդ մասին են վկայում վերջին մեկ տարվա ընթացքում արևմտյան հարթակներում Ադրբեջանի դեմ ուղղված քննադատական կոչերի ու հայտարարությունների պատասխանները։ Չմոռանանք, որ օրեր առաջ Մյունխենում նույն եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներն Ալիևին ընդունեցին մեծ շուքով։ Շառլ Միշելն իր հերթին ողջունեց Ալիևի հաղթանակը նախագահական վերջին ընտրություններում՝ հույս հայտնելով ադրբեջանական լեգիտիմ իշխանությունների հետ ապագայում էլ շարունակել բուռն համագործակցությունը։ Թղթի վրա գրվածը մեկ բան է, պետական շահը մեկ այլ բան։ Ես ոչ թե քննադատում եմ Եվրամիության ղեկավարությանը կամ արևմտյան քաղաքական այրերին, այլ հասկանում եմ, որ տնտեսական, էներգետիկ և ռազմաքաղաքական շահերը՝ կապված Թուրքիայի հետ, ստիպում են հնարավորինս զուսպ լինել Ադրբեջանի հանդեպ»,- եզրափակեց Քեռյանը։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն իր հերթին «Արմենպրես»-ի հետ զրույցում այդուհանդերձ նշեց, որ եվրոպական քաղաքականությունը միանշանակ Հարավային Կովկասում հնարավոր ռազմական գործողությունները կանխարգելելու նպատակ ունի։ Նրա համոզմամբ՝ Բրյուսելից հնչել են հստակ դիրքորոշումներ, որոնց համաձայն՝ մեր տարածաշրջանում ռազմական գործողությունների դեպքում կլինեն կոնկրետ քայլեր ոչ միայն քաղաքական հայտարարությունների կամ տնտեսական պատժամիջոցների համատեքստում, այլև գետնի վրա Հայաստանին ցուցաբերվելիք ռազմական օժանդակությամբ, ինչի շնորհիվ այս փուլում պատերազմը կարող է առկախվել։

«Հայաստանը նախևառաջ պետք է պաշտպանի ՀՀ քաղաքացին, բայցևայնպես զենք-զինամթերք անպայման կմտի մեր երկիր։ Աջակցությունը կարող է լինել տեխնոլոգիաների, սպառազինության, համակարգերի, կանխարգելիչ մեթոդների միջոցով։ Չմոռանանք, որ Ֆրանսիայի պաշտպանությոն նախարարը ժամանեց Հայաստան՝ իր հետ բերելով զենքի խմբաքանակ և խոսում էր նույնիսկ բալիստիկ հրթիռներ տրամադրելու մասին։ Չի բացառվում նաև աջակցությունն ուղղակի միջամտությամբ, քանի որ այսօր Հարավային Կովկասում Հայաստանը համարվում է Եվրոպայի դարպասը։ Արևմուտքը մեր տարածաշրջանում լիարժեքորեն ներգրավված է՝ ի դեմս Վրաստանի, և ընդլայնվում է՝ ի դեմս Հայաստանի։ Մեր երկիրը, որպես ռազմավարական ուղղություն, արդեն իսկ գտնվում է բովանդակ Արևմուտքի ծիրում, ուստի աշխարհաքաղաքական հակամարտության բովում դիմակայության շղթան առանց Հայաստանի ուղղակի կկտրվի»,- պարզաբանեց Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցներին, ապա դրանք, քաղաքագետի կարծիքով, առավել քան իրատեսական են, ընդհուպ մինչև ադրբեջանցի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների տնտեսական ու ֆինանսական ակտիվների սառեցման կամ առգրավման համատեքստում։ Ադրբեջանը, որպես բռնապետական համակարգ ունեցող երկիր, իր սահմաններում ձևավորել է կլեպտոկրատիա՝ գողապետություն, և թալանի ու գողունի վրա նստած ու հարստացած պաշտոնյաներն, ըստ Սիմոնյանի, դժվար թե ցանկանան իրենց ունեցվածքը կորցնել, ուստի պետք է հաշվի նստեն պատժամիջովցների հնարավոր հեռանկարի հետ։

«Եվրոպան պատրաստ է նաև չեղարկել Ադրբեջանի հետ էներգետիկ համաձայնագիրը։ Ըստ նրա՝ չարժե գերագնահատել այդ հարցում Ադրբեջանի հնարավորությունները, որոնք խիստ սահմանափակ են և առավելագույն դեպքում տարեկան արտահանվող 13 միլիարդ խորանարդ մետր գազով կարող են բարարել ընդանեը Իտալիայի և բալկանյան երկրների կարիքները։ Ադրբեջանական էներգակիրներն ուղղակի կաթիլ են համաեվրոպական շուկայի պահանջարկը սպասարկելու առումով, ուստի Եվրոպան չի կարող մեծապես կախված լինել ադրբեջանական էներգակիրներից, ինչը կարող էր աչք փակել Բաքվի ագրեսիվ գործելակերպի վրա»,-նշեց մեր զրուցակիցը։

Սիմոնյանի դիտարկմամբ՝ չարժե ուռճացնել նաև Թուրքիայի գործոնը, որովհետև ժամանակի մեջ թուրք-ադրբեջանական տանդեմը կարող ե ապասերտաճել։ Նա հիշեցրեց, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, վերջին շրջանում ակնհայտորեն վարել է Հյուսիսատլանտյան դաշինքին հակոտնյա քաղաքականություն, տևական ժամանակ դեմ էր Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությանը, մինչ օրս սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ։

«Թուրքիային որոշ չափով դարձի բերեց նաև անատոլիական երկրաշարժերի շղթան, որոնք մոտ 200 միլիարդ եվրոյի վնաս հասցրին այդ երկրին։ Անկարան ահռելի վնասը կարող է համալրել բացառապես եվրոպական շուկաների ու արևմտյան աջակցության միջոցով։ Դա է պատճառը, որ Թուրքիան շատ կարճ շղթայի մեջ գտնվող սուբյեկտ է, որի շահերից չի բխում Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների մշտական սպասարկումը։ Մյուս կողմից էլ Ալիևի ռեժիմն արդեն ասոցացվում է ոչ այնքան Թուրքիայի, որքան Ռուսաստանի հետ։ Ալիևին տրված է վերջին հնարավորությունը, վերջնագիր, որի խախտման դեպքում կհետևեն կոնկերտ քայլեր»,- եզրափակեց Սիմոնյանը։

Մանվել Մարգարյան

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Քաղաքականություն

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Իրանագետը հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չի կանխատեսում Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո

Կարծիքներ

Իրանագետը հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չի կանխատեսում Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո

ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը․ քաղաքագետ

Կարծիքներ

ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը․ քաղաքագետ

Քաղաքագետը իրատեսական է համարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականցումն ընթացիկ տարում

Կարծիքներ

Քաղաքագետը իրատեսական է համարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականցումն ընթացիկ տարում

Արևմուտքը 2022 թվականից ավելի ակտիվորեն եկել է մեր տարածաշրջան՝ առաջարկելով համագործակցության ձևաչափեր. քաղաքագետի վերլուծությունը

Կարծիքներ

Արևմուտքը 2022 թվականից ավելի ակտիվորեն եկել է մեր տարածաշրջան՝ առաջարկելով համագործակցության ձևաչափեր. քաղաքագետի վերլուծությունը

Արտաքին հարաբերությունների մեջ եվրոպական տիրույթում գտնվելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն․ Շիրինյան

Կարծիքներ

Արտաքին հարաբերությունների մեջ եվրոպական տիրույթում գտնվելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն․ Շիրինյան

ԵՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի ՀՀ-ի դիմադրողունակության բարձրացմանը և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային․ փորձագետ

Կարծիքներ

ԵՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի ՀՀ-ի դիմադրողունակության բարձրացմանը և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային․ փորձագետ

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա միաժամանակ և հավասարապես մնալ երկու ինտեգրացիոն գործընթացներում. քաղաքագետ

Կարծիքներ

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա միաժամանակ և հավասարապես մնալ երկու ինտեգրացիոն գործընթացներում. քաղաքագետ

ՀՀ-ի համար այս փուլում հատկապես արաբական երկրների հետ համագործակցության խորացումը կարևոր ռազմավարական ուղղություն է․ փորձագետների կարծիքը

Կարծիքներ

ՀՀ-ի համար այս փուլում հատկապես արաբական երկրների հետ համագործակցության խորացումը կարևոր ռազմավարական ուղղություն է․ փորձագետների կարծիքը

ԵՄ-Հայաստան հարաբերություններ. ինչպես օգտագործել նպաստավոր պահը

Կարծիքներ

ԵՄ-Հայաստան հարաբերություններ. ինչպես օգտագործել նպաստավոր պահը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում