Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հարկային պետական ծառայության ղեկավարության հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հարկային պետական ծառայության ղեկավարության հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նշելով, որ հարկային ծառայության աշխատանքի վերաբերյալ քննարկումները վերջերս հաճախակի են դարձել, հանրապետության նախագահն ասել է, որ այսօրվա հանդիպմամբ նպատակ ունի պարզել` արդյո՞ք հարկային ծառայության ղեկավարներն ի վիճակի են կատարել կառույցի առջեւ դրված խնդիրները, եթե` այո, ինչ ճանապարհով եւ ինչ աջակցություն են ակնկալում: Ռոբերտ Քոչարյանը հարկային ծառայությանն առաջադրվող գերխնդիրը համարել է հարկային վարչարարության էապես բարելավումը: «Հարկային ցուցանիշները պետք է կապված լինեն տնտեսական աճի հետ եւ համախառն ներքին արդյունքի մեջ ապահովեն նորմալ տոկոսե,- ընդգծել է նա: Նախագահի համոզմամբ, ստվերային տնտեսության ծավալները դեռեւս մեծ են, իսկ հարկային պարտավորություններից հիմնականում խուսափում են հարկային ծառայության աշխատակիցների կամ մասնակցությամբ, կամ իմացությամբ: Նշելով, որ հարկային ծառայության առջեւ անլուծելի խնդիրներ չեն դրվում, երկրի ղեկավարն ասել է, որ ստվերային տնտեսության կրճատման շնորհիվ միանգամայն հնարավոր է պատշաճ արդյունքներ ունենալ: «Լուրջ ռեզերվներ կան, ծառայությունն ուղղակի պետք է ցուցաբերի վճռականություն եւ աշխատի ազնիվե-, շեշտել է նա: Հարկային պետական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանը ներկայացրել է ծրագրված աշխատանքը եւ զեկուցել առկա խնդիրների մասին: Ամփոփելով հանդիպումը` հանրապետության նախագահը հարկային մարմիններից պահանջել է աշխատանքի որակական փոփոխություն եւ նշել, որ նրանց գործունեությունն ու առաջադրված խնդիրների լուծումը շարունակելու է մնալ իր ուշադրության կենտրոնում: Ռոբերտ Քոչարյանը վերահսկողական ծառայությանը հանձնարարել է շարունակել վերահսկողությունը եւ տասն օրը մեկ զեկուցել իրավիճակի վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում