Քաղաքականություն

Հայաստանն արտաքին որևէ գործընկերոջ հետ չի համագործակցում մեկ այլ գործընկերոջ հակակշռելու նպատակով. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանն արտաքին որևէ գործընկերոջ հետ չի համագործակցում մեկ այլ գործընկերոջ հակակշռելու նպատակով. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը իր արտաքին քաղաքականությունը որևէ գործընկերոջ հետ չի վարում այլ գործընկերոջը հակակշռելու նպատակով: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ասել ենք, որ թավշյա հեղափոխությունից հետո կտրուկ շրջադարձեր տեղի չեն ունենալու Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Մենք մտադիր ենք և իրականացնում ենք այդ մտադրությունը՝ զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում: Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Եվրոպական Միության հետ, Եվրոպական Միության անդամ երկրների, մասնավորապես, Գերմանիայի հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Գերմանիայի կանցլերի հետ ունեփցած քննարկման ընթացքում արձանագրվել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական այս մոտեցումը լիարժեք կերպով ընկալելի է Գերմանիայի կողմից. «Մենք այստեղ հակասություններ և հակակշռելու անհրաժեշտություններ չենք տեսնում»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում