Միջազգային

Չիլիում թունավոր ամպից ավելի քան հարյուր մարդ Է տուժել. Biobio

2 րոպեի ընթերցում

Չիլիում թունավոր ամպից ավելի քան հարյուր մարդ Է տուժել. Biobio

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկանց զանգվածային թունավորում Է տեղի ունեցել Չիլիի արեւմուտքի Կինտերո եւ Պուչունկավի կոմունաներում, որոնց պատել Է, հավանաբար, ծծմբի կարծր մասնիկներ պարունակող ամպը: Ինչպես օգոստոսի 23-ին հայտնել Է Biobio ռադիոկայանը, հիվանդանոց են տեղափոխվել հարյուրից ավելի մարդիկ, որոնք գլխապտույտ ու սրտխառնոց են ունեցել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դեղին գույնի ամպը, որը, «ենթադրաբար, ծծմբի օքսիդի կարծր մասնիկներ Էր պարունակում», պատել Է Կինտերոյի եւ Պուչունկավիի տարածքը, հայտնել Է Չիլիի նախագահ Սեբաստիան Պինիերան: Նա կարգադրել Է տեղի ունեցածի մանրակրկիտ հետազոտություն անցկացնել՝ պարզելու զանգվածային թունավորման ստույգ պատճառներն ու աղբյուրը:

Վալպարաիսոյի տարածաշրջանի նահանգապետը, որտեղ գտնվում են տուժած կոմունաները, դրանցում Էկոլոգիական տագնապի «դեղին» (բարձր) մակարդակ Է հայտարարել: Այնտեղ ժամանակավորապես չեղարկվել են ուսումնական հաստատությունների պարապմունքները եւ փակվել են մանկապարտեզներն այն կապակցությամբ, որ թունավորվածների մեծ մասը երեխաներ են ու դեռահասներ:

Կինտերոյում սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում թունավորման արդեն երկրորդ դեպքն Է: Օգոստոսի 21-ին այնտեղ հարկ Է եղել տարհանել երեք քոլեջների սովորողներին այն բանից հետո, երբ 30 դեռահասների մոտ գլխապտույտ ու սրտխառնոց Է սկսվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում